• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Կլիշի քաղաքում

24 ապրիլի, 2024

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Կլիշի քաղաքի` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։

Միջոցառմանը ներկա էին Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հուշաքարի մոտ ծաղկեպսակների խոնարհման հանդիսավոր արարողությունից հետո հնչեցին Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները՝ հայտնի ջութակահար Դավիթ Հարությունյանի կատարմամբ, ինչպես նաև «Դլե Յաման» երգը՝ անվանի մենակատար Արմել Խուրդոյանի կատարմամբ։

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մուզոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: